Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Կախասնկի արտադրության գործնական դասընթաց միջազգային փորձագետի հետ

Կախասունկ

ՄԱԶԾ «Կայուն համայնքների» «Կախասունկ» ծրագրի շրջանակում, շահառուները բացառիկ հնարավորություն են ունեցել ներկա գտնվել Դյուք համալսարանի պրոֆեսոր, սնկաբանության և բույսերի պաթոլոգիաների պրոֆեսոր, սնկային բույսերի հիվանդությունների ախտորոշման մասնագետ Խալիդ Համիդի գործնական թրեյնինգին։ Պրոֆեսորն ունի երկար տարիների համալսարանական դասավանդման և պրակտիկ փորձ, Հայաստան է ժամանել Farmer to Farmer ծրագրի շրջանակում։

Պրոֆեսոր Խալիդ Համիդը այցելել է Վարդենիս համայնքի Փամբակ բնակավայրում գտնվող Մհեր Մհերյանի արտադրամաս, որը հիմնադրվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ։ Այցի շրջանակում գործնական դասընթացին են միացել «Կախասունկ» ծրագրի Վարդենիս և Ճամբարակ համայնքների 19 շահառուներ, որոնք հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել պրոֆեսորին և գործնականում ծանոթանալ արտադրական գործընթացի փուլերին։

Խալիդ Համիդը Մհեր Մհերյանի արտադրամասի օրինակով բացատրեց սնկարտադրության նրբությունները՝ բոլոր շահառուներին մանրամասն ներկայացնելով սնկի՝ սերմնային շրջանից մինչև արտադրական տեսքի հասցնելու մանրամասները։

Պրոֆեսոր Խալիդ Համիդը նաև այցելել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Կախասունկ» ծրագրի Արագածոտնի և Կոտայքի մարզի շահառուներին, որտեղ տեղում գնահատել է արտադրամասի վիճակն ու խորհուրդներ տվել շահառուներին՝ ինչպես ավելացնել բերքատվությունը և մեծացնել արտադրության ծավալները։

single-post single-post single-post single-post single-post
Տարածել`