Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

«Չիր-Չիր» ծրագրի շահառուները ստացել են նյութական աջակցություն

Չիր-Չիր

Չրարտադրության համար նախատեսված պրոֆեսիոնալ գույք ու սարքավորում․ ՄԱԶԾ «Կայուն համայնքների» «Չիր-Չիր» ծրագրի շահառուները ստացել են ծրագրով նախատեսված նյութական աջակցությունը։

«Չիր-Չիր» ծրագրի շրջանակում Արարատի, Վայոց ձորի և Կոտայքի մարզից 4 շահառուի տրամադրվել է չրարտադրության համար նախատեսված արտադրական գույք, այդ թվում` չժանգոտվող պողպատից կահույք, էլեկտրական չորանոց և չորացման համար նախատեսված տակդիր ցանցեր: Նոր և պրոֆեսիոնալ սարքավորումների շնորհիվ ծրագրի շահառուները կկարողանան մեծացնել արտադրության ծավալները և բարձրացնել արտադրանքի որակը։

Կոտայքի մարզի Պտղնի բնակավայրից Նարինե Հովհաննիսյանը 6 տարի առաջ որոշեց, որ իր այգուց ստացված բերքից չիր է պատրաստելու ու զբաղվի բիզնեսով․

«Ծանոթներս ինձ միշտ ասում են՝ երբ գալիս ենք քո տուն սեղանին միշտ չիր կա։ Ես էլ որոշեցի դարձնել բիզնես։ «Չիր-Չիր» ծրագրի միջոցով ստացած գույքն ու տեխնիկան կթեթևացնի ու կհեշտացնի չիր պատրաստելու գործընթացը։ Կարող եմ ասել, որ հիմա կկարողանամ ավելի լավ որակի արտադրանք ունենալ ու եռապատկել արտադրության ծավալները»,- նշում է «Չիր-Չիր» ծրագրի շահառու Նարինե Հովհաննիսյանը։

Ծրագրի բոլոր մասնակիցներն անցնում են մասնագիտական վերապատրաստում, մասնակցում և՛ տեսական, և՛ գործնական դասընթացների։ «Չիր-Չիր» ծրագրի մեկ այլ շահառու Նարինե Կուրեխյանը իր հայրենի Արենի բնակավայրում նկատեց զբոսաշրջիկների հոսքի ավելացումը, որոնք կանգ էին առնում բնակավայրում և համտեսում տեղի մրգերը։ Գաղափարը հենց այստեղից էլ առաջացավ, որ բացի թարմ մրգից կարելի է նաև չիր պատրաստել․

«10 տարի առաջ, առաջին անգամ փորձեցի իմ այգու բերքից չիր պատրաստել։ Զբոսաշրջիկների հոսքը մեր բնակավայրում շատանում էր, իսկ մեր այգու բերքից միշտ ավելցուկ էր լինում, ինչքան էլ, որ գինի ու օղի էինք պատրաստում։ Որոշեցի, որ չեմ թողնելու բերքը փչանա ու չիր կպատրաստեմ, իսկ հենց իմացա ծրագրի մասին անմիջապես դիմեցի ու հնարավորություն ստացա դառնալ հաջողակ շահառուներից մեկը։

«Չիր-Չիր» ծրագրի շահառուների թվում կան նաև Լեռնային Ղարաբաղից փախստականներ։ Ալմարա Հարությունյանը 2020 թվականին հաստատվել է Արարատի մարզի Հնաբերդ բնակավայրում։ Սկզբում եկամտի որևէ աղբյուր չուներ, որոշեց, որ զրոյից իր սեփական բիզնեսն է հիմնելու ու զբաղվի իր սիրելի գործով՝ չրարտադրությամբ․

«Երբ իմացա «Չիր-Չիր» ծրագրի մասին անմիջապես դիմեցի և հնարավորություն ստացա դառնալ ծրագրի շահառու։ Ինձ համար սա մեծ հնարավորություն էր՝ վերսկսել իմ սիրելի հոբբին, մեծացնել արտադրության ծավալները և, ի վերջո, ունենալ ընտանեկան բիզնես»,- ասաց «Չիր-Չիր» ծրագրի շահառու Ալմարա Հարությունյանը։

single-post single-post single-post single-post single-post single-post

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Չիր-Չիր» ծրագրի աջակցությամբ 4 շահառու կկարողանա չրարտադրության բիզնեսով զբաղվել ու արտադրել որակյալ չիր։ Ծրագրի շրջանակում տրամադրված տեխնիկայի ու գույքի շնորհիվ չիր պատրաստելու ընթացքն ավելի կհեշտանա և շահառուները կկարողանան աստիճանաբար մեծացնել արտադրանքի ծավալները։

Տարածել`