Արարատի մարզի Մասիս համայնքի 5 մանկապարտեզ այսուհետև կունենա մշտական տաք ջուր։
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը ՄԱԿ-ի Արտակարգ արձագանքման կենտրոնական հիմնադրամի միջոցներով արևային ջրատաքացուցիչներ է տրամադրել մանկապարտեզներին՝ ապահովելով կայուն տաք ջուր և ջեռուցում նույնիսկ զրոյական ջերմաստիճանի պայմաններում: Այս նախաձեռնությունը լուծում է կենցաղային դժվարությունները, ապահովում է տաք ջրի հասանելիություն՝ անկախ եղանակային պայմաններից և նվազեցնում ջրի տաքացման ծախսերը՝ հասցնելով այն զրոյականի:
Ջրատաքացուցիչները տեղադրվել են հետևյալ մանկապարտեզներում՝
- «Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ
- «Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ
- «Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 3 մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ
- «Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 7 մսուր- մանկապարտեզ »ՀՈԱԿ
- «Արարատի մարզի Մասիս համայնքի Խաչփար գյուղի «Ծիծեռնակ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ