Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Honey-Money մեղվաբուծական ծրագիրն ամփոփում է արդյունքները

Հանի-Մանի

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «HONEY-MONEY» նախաձեռնությունը հաջողությամբ ավարտեց վերապատրաստման եռօրյա դասընթացների հերթական փուլը Լեռնային Ղարաբաղից փախստականների համար, որոնք բնակվում են Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում։ Ծրագիրն իրականացվել է Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ «Ապակենտրոնացված համագործակցության» շրջանակում։

Ծրագրին մասնակցելու համար աննախադեպ շատ հայտերի արդյունքում և ուսուցողական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով իրականացվեց երկու առանձին եռօրյա դասընթաց։

Ընդհանուր առմամբ բոլոր երեք մարզերից դասընթացին մասնակցել է 200 մարդ, որից 55-ը՝ կանայք։

Կոտայքի մարզից դասընթացին մասնակցել է 83 մարդ, Արարատից՝ 66, Արմավիրից՝ 51։

Եռօրյա ինտենսիվ դասընթացների ընթացքում մասնակիցները յուրացրին «Մեղվաբուծության հիմունքներ» առարկան՝ ստանալով անհրաժեշտ գիտելիքներ ժամանակակից մեղվաբուծական տնտեսություն վարելու վերաբերյալ։

Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր և հանձնեցին քննություն, որի արդյունքների և կարիքների գնահատման հիման վրա կընտրվեն շահառուները, որոնք կստանան ППУ դադան տեսակի ժամանակակից փեթակներ, Մեղվաբուծական պարագաներ և գործիքներ և մեղվաբուծական սեզոնին ընդառաջ մեղվափեթակներ։

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`