Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

ՄԱԿ-ի գրասենյակում կայացավ «Բիզնեսը սոցիալական մեդիայում» դասընթաց

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում կայացավ «Բիզնեսը սոցիալական մեդիայում» թեմայով մասնագիտական դասընթացը «Կայուն համայնքներ» ծրագրի տարբեր տարիների շահառուների համար։ Դասընթացին մասնակցեցին տարբեր տարիներին իրականացված ծրագրերից 47 շահառու, որոնք դասընթացի ավարտին ստացան մասնակցության հավաստագրեր։

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել թվային մեդիայում սեփական գործունեությունը գրագետ ներկայացնելու և զարգացնելու ժամանակակից գործիքները։ Դասընթացը վարեց ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատու Ավետիս Հարությունյանը։

Մասնակիցներին ներկայացվեցին հետևյալ թեմաները․

  • Բիզնես էջերի կառավարում. Սոցիալական հարթակներում էջերի ստեղծման և մասնագիտական կառավարման հիմունքները։

  • Առաջխաղացման գործիքներ. Թվային տիրույթում տեսանելիության բարձրացման առաջնային և արդյունավետ գործիքների կիրառումը։

  • Բովանդակության (content) ստեղծում. Գրավիչ և թիրախային բովանդակության պատրաստման առանձնահատկությունները։

  • Հաղորդակցություն և վաճառք. Հաճախորդների հետ կապի հաստատման և վաճառքների ծավալի մեծացման ժամանակակից մոտեցումները։


Դասընթացն իրականացվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ։

single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`