Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Կայացել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերի «Ես կարող եմ 2G» նախագծի վերջին՝ գնահատման փուլը

Ես կարող եմ

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերի «Ես կարող եմ 2G» նախագծի վերջին՝ գնահատման փուլը։ Հանձնաժողովի կազմում էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ՝ փոխնախարար Վաչե Տերտերյանի գլխավորությամբ: 13 մասնակից, ովքեր ընտրվել էին 300-ից ավելի հայտերից, անցել էին 1 ամիս տևողությամբ վերապատրաստման դասընթացներ՝ խորացնելով իրենց գիտելիքներն ու հմտությունները համակարգչային օպերատորության, բիզնեսի կառավարման, հռետորության, բանակցությունների ոլորտներում, հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց կողմից մշակված բիզնես գաղափարները գնահատող հանձնաժողովին։

Արդյունքում 9 մասնակիցների ներկայացրած բիզնես գաղափարներն արժանացան հանձնաժողովի հավանությանը՝ ստանալով ներդրումային հնարավորություն մինչև 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում՝ ՄԱԶԾ «Կայուն համայքներ» ծրագրերի կողմից 80 % համաֆինանսավորման պայմանով։ Իսկ չհաղթահարած մասնակիցներից երկուսին ծրագիրը ձեռնունայն չթողեց և նրանք ստացան արտադրություն հիմնելու և առաջին քայլերն անելու համար մինչև 350,000 ՀՀ դրամի սահմաններում սարքավորում։ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերն իրականացվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: Նախաձեռնությունը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ՄԱԶԾ «

single-post single-post single-post single-post
Աղբյուրը` ՀՀ ՏԿԵՆ
Տարածել`