ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրն ամփոփել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակված ռիլերի մրցույթի արդյունքները։ Մրցույթի նպատակն էր ծրագրի շահառուների պատմությունները լայն լսարանին ներկայացնելը։ Մրցույթը մեծ արձագանք էր գտել․ ներկայացված 16 տեսանյութերը միասին հավաքել են ավելի քան 1200 քվե։ Հանրային քվեարկության արդյունքում ընտրվել են լավագույնները, որոնք հանդիսավոր կերպով պարգևատրվեցին ՄԱԿ-ի գրասենյակում։ ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Եկատերինա Իվանովան և «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը հաղթողներին հանձնեցին հավաստագրեր։
Մրցույթի քվեարկության արդյունքում հաղթող են ճանաչվել․․
-
1-ին տեղ՝ Նարինե Կյուրեղյան («Քաղցր տուն» ծրագրի շահառու) Նարինեն դարձել է մրցույթի բացարձակ առաջատարը՝ հավաքելով 372 քվե։ Որպես առաջին մրցանակի՝ նրան կհանձնվի ճզմիչ սարք։
-
2-րդ տեղ՝ Հասմիկ Մովսիսյան («Նուռ» ծրագրի շահառու) 247 քվեով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Հասմիկի աշխատանքն արժանացել է հանդիսատեսի հավանությանը։ Նա կստանա ավտոկլավ։
-
3-րդ տեղում՝ Գոմքի կանայք են («Ջերմատուն» ծրագրի շահառուներ) 144 ձայնով լավագույն եռյակը եզրափակում են Գոմքի կանայք։ Նրանք որպես մրցանակ կստանան հիդրոպոնիկ ջերմոց-աշտարակ։
-
Խրախուսական մրցանակ՝ Լիպարիտ Գալստյան («Քաղցր Գյուղ» ծրագրի շահառու) «Կայուն համայնքներ» ծրագիրը որոշել է հատուկ խրախուսական մրցանակ շնորհել Լիպարիտ Գալստյանին, որը կստանա 5 մեղվափեթակ։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և հաղթողներին՝ ձեր աշխատասիրության համար։