Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Արևային ջրատաքացուցիչներ Սվարանցի 48 տնային տնտեսություններին

Ջրատաքացուցիչներ

2025 թվականին ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և Թուֆենկյան հիմնադրամը որոշեցին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրում 48 տնային տնտեսությունների տրամադրել արևային ջրատաքացուցիչներ, որոնք հնարավորություն կտան բնակիչներին ունենալ մշտական տաք ջրի հասանելիություն։ Այդ 48 տների թվում են նաև 10 նոր տներ, որոնք կառուցվել են Թուֆենկյան հիմնադրամի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղից փախստականների համար։
Տեսանյութը պատմում է Թուֆենկյան հիմնադրամի իրականացրած ծրագրի մասին, որտեղ երևում են տների տանիքներին տեղադրված արևային ջրատաքացուցիչները։
Տարածել`