Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

«NEXUS Կապան» ծրագրի մասնակիցները ներկայացրել են ջերմատնային բիզնեսի իրենց գաղափարները

Ջերմատուն

Կապանում ավարտվել են «Նեքսուս Կապան» ծրագրի վերապատրաստման դասընթացները, որոնք նախատեսված էին Սյունիք բնակավայրի բնակիչների համար։
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրում հայտարարել էր «Նեքսուս Կապան․ Ջերմատուն» նախաձեռնության մասին՝ որպես նոր մոդելի պիլոտային ծրագիր։ Այս մոդելը միավորում է գյուղական և քաղաքային համայնքների ռեսուրսներն ու հնարավորությունները՝ խթանելով համագործակցությունը և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծումը։

Ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել Սյունիք բնակավայրի 22 բնակիչ, որոնք Կապանում մասնակցել են երկօրյա վերապատրաստման դասընթացի՝ «Ջերմատնային պայմաններում բույսերի մշակում» թեմայով։ Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացել են ջերմատնային արտադրության տեսական և գործնական կողմերին՝ ջերմոցների տեսակներին ու կառուցվածքին, օդափոխության, ոռոգման, ջեռուցման, ստվերապատման և այլ համակարգերի առանձնահատկություններին։

Հաջորդ փուլում անցկացվել են բիզնես դասընթացներ, որոնց ընթացքում մասնակիցները սովորել են մշակել և ներկայացնել ջերմատնային բիզնես գաղափարներ։

Վերջին փուլում մասնակիցներն արդեն ներկայացրել են իրենց բիզնես գաղափարները հանձնաժողովին, որի կազմում էին ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը, ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Լուկա Եզերսկին և Կապան համայնքի փոխհամայնքապետ Մարատ Հարությունյանը։

Արդյունքների հիման վրա առաջիկայում կընտրվեն ծրագրի շահառուները, որոնք կստանան անհրաժեշտ աջակցություն՝ իրենց հողամասերում ջերմատուն տեղադրելու համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև կազմակերպել բույսերի մշակման գործնական դասընթաց Դարակերտ բնակավայրում։


«Նեքսուս Կապան» նախագիծն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ։

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post

single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`