Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Մասիսում անցկացվել են մորմազգի և դդմազգի մշակաբույսերի դասընթացներ

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Բերքառատ հող» նախաձեռնության շրջանակում Մասիս համայնքում անցկացվել են երկու մասնագիտական դասընթացներ՝ մորմազգի և դդմազգի մշակաբույսերի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ։

Երկու դասընթացներից յուրաքանչյուրին մասնակցել է ընդհանուր 97 բնակիչ, այդ թվում՝ 55 կին և 42 տղամարդ։ Մասնակիցներից 43-ը Լեռնային Ղարաբաղից փախստականներ էին։

Առաջին՝ «Լոլիկի, քաղցր և կծու պղպեղի, սմբուկի և այլ մորմազգիների ինտենսիվ մշակության տեխնոլոգիաներ» թեմայով դասընթացի նպատակն էր ներկայացնել մորմազգիների արդյունավետ արտադրության ժամանակակից մոտեցումները։ Դասընթացի ընթացքում քննարկվել են ժամանակակից սորտերի և հիբրիդների ընտրությունը, որակյալ սածիլների արտադրությունը, բույսերի ձևավորումն ու խնամքը, ոռոգման և ֆերտիգացիայի կառավարումը, հիվանդությունների և վնասատուների կանխարգելումը, ինչպես նաև բերքատվության և արտադրանքի որակի բարձրացման մեթոդները։ Անդրադարձ է կատարվել նաև բերքահավաքի և հետբերքահավաքային կառավարման առանձնահատկություններին։

Երկրորդ՝ «Վարունգի, նազրվան վարունգի և դդմազգի մշակաբույսերի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներ» թեմայով դասընթացը նվիրված էր վարունգի և այլ դդմազգիների արդյունավետ արտադրության կազմակերպմանը։ Դասընթացի ընթացքում ներկայացվել են ժամանակակից սորտերի և հիբրիդների ընտրության սկզբունքները, որակյալ սածիլների արտադրության մեթոդները, բույսերի ձևավորման և խնամքի առանձնահատկությունները, ոռոգման և ֆերտիգացիայի կառավարման արդյունավետ եղանակները, ինչպես նաև հիվանդությունների և վնասատուների կանխարգելման, բերքատվության և արտադրանքի որակի բարձրացման ու բերքահավաքի կազմակերպման մոտեցումները։

Երկու դասընթացների ավարտին մասնակիցներին տրամադրվել են տվյալ մշակաբույսերի սերմերի փաթեթներ։


«Բերքառատ հող» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Խթանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների համար դիմակայուն գյուղատնտեսության զարգացումը» ծրագրի շրջանակում։

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`