Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

25 նոր բնակարան. Վանաձորում կառուցվել է սոցիալական համալիր

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը 2025 թվականի նոյեմբերին սկսեց վերանորոգել Վանաձոր քաղաքի Զեյթուն փողոցի թիվ 53 շենքը, որը նախկինում եղել էր գիշերօթիկ դպրոց և տևական ժամանակ չէր շահագործվում։ Շենքը գտնվում էր ոչ բարվոք վիճակում և կարիք ուներ հիմնովին վերանորոգման ու բնակարանային նոր համալիրի վերակազմավորման։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ «Փախստականների արձագանքում․ դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակում, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Նորվեգիայի Զարգացման համագործակցության գործակալության և Կիպրոսի կառավարության ֆինանսավորմամբ մեկնարկեցին ծավալուն վերանորոգման աշխատանքները։

Մեկ տարի անց համալիրի բոլոր 25 բնակարաններն արդեն պատրաստ են, իսկ դրանցից մեկը կահավորվել է՝ ապագա բնակիչներին ներկայացնելու համար, թե ինչպիսին են լինելու նոր բնակարանների կենցաղային պայմաններն ու ներքին հարդարանքը։

Նոր սոցիալական բնակարանային համալիրում յուրաքանչյուր բնակարան ունի առանձին մուտք, ճաշասենյակ, խոհանոց և սանհանգույց՝ ապահովելով բնակիչների անձնական տարածքն ու առօրյա հարմարավետությունը։ Ամբողջությամբ փոխարինվել են շենքի ներքին և արտաքին դռներն ու պատուհանները, իրականացվել է արտաքին պատերի ջերմամեկուսացում, հիմնովին փոխարինվել է էլեկտրամատակարարման նախկին մալուխային ցանցը, կառուցվել են կոյուղատար և ջրամատակարարման նոր ներքին ցանցեր։ Ամբողջ շենքում տեղադրվել է հակահրդեհային ազդարարման համակարգ։ Առաջին հարկի երեք բնակարանները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Շենքի գլխավոր մուտքի մոտ կառուցվել է թեքահարթակ։

Շինարարական աշխատանքների ավարտական փուլում իրականացվում են համալիրի վերջնական բարեկարգման աշխատանքները։ Շենքի տանիքին տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, որոնք կնպաստեն վերականգնվող էներգիայի օգտագործմանը և կնվազեցնեն էլեկտրաէներգիայի ծախսերը։ Յուրաքանչյուր բնակարանի համար տեղադրվել է 3 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, ինչը զգալիորեն կնվազեցնի էլեկտրաէներգիայի ծախսերը։

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`