Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Մասիսում կայացել է բարձրարժեք մշակաբույսերի թեմայով դասընթաց

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Բերքառատ հող» նախաձեռնության շրջանակում Մասիս համայնքում անցկացվել է մասնագիտական դասընթաց՝ բարձրարժեք մշակաբույսերի ընտրության և կլոր տարին արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ։

Դասընթացին մասնակցել է 82 բնակիչ, այդ թվում՝ 49 կին և 33 տղամարդ։ Մասնակիցներից 35-ը Լեռնային Ղարաբաղից փախստականներ էին։

Չորսժամյա դասընթացի նպատակն էր ներկայացնել բարձրարժեք մշակաբույսերի ընտրության, սեզոնային պլանավորման և ամբողջ տարվա արտադրության արդյունավետ մոտեցումները։ Դասընթացի ընթացքում քննարկվել են բարձրարժեք մշակաբույսերի ընտրության սկզբունքները՝ հաշվի առնելով շուկայի պահանջարկը և արտադրական հնարավորությունները, նոր ու պահանջված սորտերի և հիբրիդների ընտրությունը, ինչպես նաև բարձրարժեք բանջարեղենային մշակաբույսերի, այդ թվում՝ բրոկոլիի, ծաղկակաղամբի, ռուկոլայի և հազարի տարբեր տեսակների արտադրության առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել նաև կանաչեղենի և հատուկ նշանակության մշակաբույսերի՝ սպանախի, մանգոլդի, կեյլի և պակ-չոյի արտադրությանը։

Առանձին ուշադրություն է դարձվել ջերմատներում ձմեռային և վաղ գարնանային արտադրության կազմակերպմանը, մշակաբույսերի աճեցման համար անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններին, սնուցմանն ու ոռոգմանը։ Քննարկվել են նաև մշակաբույսերի հերթափոխի և ամբողջ տարվա արտադրության պլանավորման, շուկայի պահանջարկի, արտադրանքի իրացման հնարավորությունների և տնտեսական արդյունավետության հարցերը։


«Բերքառատ հող» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Խթանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների համար դիմակայուն գյուղատնտեսության զարգացումը» ծրագրի շրջանակում։

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`