Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Մասիս համայնքի 71 բնակիչ մասնակցել է բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի դասընթացի

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Բերքառատ հող» նախաձեռնության շրջանակում Մասիս համայնքում անցկացվել է «Բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքար» թեմայով մասնագիտական դասընթաց։

Դասընթացին մասնակցել է Մասիս համայնքի 71 բնակիչ, որոնք ձեռք են բերել կիրառական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների և հիվանդությունների բացահայտման, կանխարգելման և դրանց դեմ արդյունավետ պայքարի վերաբերյալ։ Մասնագետները ներկայացրել են Արարատի մարզում առավել տարածված վնասատուներն ու հիվանդությունները, վաղ ախտորոշման և մոնիթորինգի մեթոդները, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների դեմ ինտեգրված պայքարի (IPM) սկզբունքները։ Անդրադարձ է կատարվել կենսաբանական պայքարի միջոցներին, բույսերի պաշտպանության միջոցների ճիշտ և անվտանգ կիրառմանը, վնասատուների և հիվանդությունների նկատմամբ ռեզիստենտության կանխարգելմանը և կանխարգելիչ ագրոտեխնիկական միջոցառումներին։

Դասընթացի նպատակն էր նպաստել գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ տրամադրելով գիտելիքներ և գործնական լուծումներ բույսերի առողջության պահպանման, բերքի կորուստների նվազեցման և գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացման համար։


«Բերքառատ հող» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Խթանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների համար դիմակայուն գյուղատնտեսության զարգացումը» ծրագրի շրջանակում։

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`