Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

25 նոր բնակարան․ Վանաձորը կունենա նոր սոցիալական տուն

Սոցիալական տներ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Նորվեգիայի Զարգացման համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ վերանորոգվում է Վանաձոր քաղաքի Զեյթուն փողոցի թիվ 53 շենքը՝ այն վերակազմավորելով և դարձնելով 25 առանձին բնակարան։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ՄԱԶԾ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Աննա Գյուրջյանը, «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը և այլ գործընկերներ այցելեցին Վանաձորի նորոգվող սոցիալական տուն։ Նախարարը շրջեց տարածքում և ծանոթացավ Վանաձորի սոցիալական բնակարանների նորոգման աշխատանքների ընթացքին։ Նախկին գիշերօթիկ դպրոցի շենքը տևական ժամանակ չի շահագործվել, և նախատեսվում է այն ձևափոխել ու դարձնել սոցիալական տուն։

Հին շենքում կվերակազմավորվի 25 նոր բնակարան՝ յուրաքանչյուրն առանձին մուտքով, ճաշասենյակով, խոհանոցով և սանհանգույցով։ Կլինի նաև առանձին պարետի սենյակ։ Շենքի մուտքերը ձևափոխվելու են և հարմարեցվելու հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Կփոխվեն նախկին ջրամատակարարման և կոյուղատար համակարգերը, կկառուցվեն նոր օդափոխման համակարգեր, կտեղադրվեն էլեկտրական ջեռուցման համակարգեր։ Շենքի տանիքին կտեղադրվեն նաև արևային ֆոտովոլտային կայաններ՝ ապահովելով կանաչ էներգիայի աղբյուր։

Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են, և նախատեսվում է բոլոր 25 բնակարանների նորոգումն ավարտել 2026 թվականի դեկտեմբերին։

 

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`