Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

ՌԴ դեսպանն այցելել է ՄԱԶԾ շահառուներին

Նուռ Ջերմատուն Քաղցր Տուն

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանի և այլ ներկայացուցիչների հետ այցելել է «Կայուն համայնքներ» ծրագրի ռուսական ֆինանսավորմամբ իրականացվող նախագծերի շահառուներին։

Սյունիքում շրջայցի ժամանակ դեսպանը ծանոթացել է «Nexus Գորիս» և «Nexus Կապան» ծրագրերին, որոնք նպատակ ունեն աջակցել ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, միավորել գյուղական և քաղաքային համայնքների ռեսուրսները և ստեղծել նոր հնարավորություններ տարածաշրջանի տնտեսական զարգացման համար։ Դեսպանը շրջել է Գորիսում արդեն իսկ տեղադրված ջերմատներում, զրուցել շահառուների հետ, ծանոթացել ջերմատնային տնտեսությունների մշակմանն ու գրանցած արդյունքներին։ Դեսպանն այցելեց նաև Շինուհայրում գտնվող «Քաղցր Տուն» ծրագրի մեղրի արտադրամաս։

Մեղրի համայնքի Ալվանք գյուղում դիվանագիտական առաքելության անդամներն այցելել են ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Նուռ» նախագծի շրջանակում հիմնադրված առաջին նռան հյութի արտադրամասը։ Հյուրերը շրջել են արտադրամասում, համտեսել նռան հյութ և գինի։

Վայոց ձորի մարզում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարն այցելեց նաև այս տարի մեկնարկած «Քաղցր գյուղ» նախագծի շահառուներին։ Դեսպանն այցելեց Աղնջաձոր գյուղում մեղվաբուծությամբ զբաղվող շահառուներին, ծանոթացավ ծրագրի արդյունքներին, կատարված աշխատանքներին, շրջեց արտադրամասերով և մեղվանոցներով։

Ռուսաստանի դեսպանը շահառու ընտանիքներին է փոխանցել նորարարական սարքավորումներ, որոնք հետագայում կօգնեն նրանց տնային տնտեսությունների զարգացմանը և մաղթել հաջողություն և բարգավաճում:

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post

Տարածել`