Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Լեռնային Ղարաբաղից գինեգործների հետ

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում կազմակերպվել է հանդիպում Լեռնային Ղարաբաղից գինեգործների հետ՝ նրանց շրջանում աջակցության պահանջարկը հասկանալու, հիմնական կարիքներն ու մարտահրավերները բացահայտելու և ստացված տեղեկության հիման վրա համապատասխան ծրագրեր մշակելու նպատակով։

Հանդիպմանը մասնակցել են ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը, Կայուն բիզնեսի զարգացման փորձագետ Լուսինե Բալայանը, գինի արտադրողների միավորման գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, գինեգործության փորձագետ Ալբերտ Ներսիսյանը և Լեռնային Ղարաբաղից 20 գինեգործներ։

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց արտադրական կարողությունները, գործունեության վերսկսման և զարգացման ընթացքում հանդիպող հիմնական խնդիրները, ինչպես նաև հնարավոր աջակցության վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտարկումները։

Հաջորդ փուլում նախատեսվում են այցելություններ գինի արտադրողների գործունեության վայրեր՝ նրանց արտադրական կարողությունները, առկա պայմանները և զարգացման ներուժը տեղում գնահատելու նպատակով։ Հանդիպման և գնահատման արդյունքները հիմք կծառայեն հետագա ծրագրերի մշակման և հնարավոր աջակցության առավել նպատակային ուղղությունների սահմանման համար։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Խթանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների համար դիմակայուն գյուղատնտեսության զարգացումը» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել փոքրածավալ արտադրամասերի հիմնում Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`