Գորիս համայնքի Վերիշեն և Ակներ գյուղերում մեկնարկել է ջերմատնային տնտեսությունների զարգացման նոր ծրագիր՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) «Կայուն համայնքներ» ծրագրի և Գորիսի համայնքապետարանի աջակցությամբ։ Նախաձեռնությունն ուղղված է կայուն արտադրության ստեղծմանը, տեղական զբաղվածության բարձրացմանը և գյուղ-քաղաք տնտեսական կապերի ամրապնդմանը։