Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Արենիում բացվեց 2 նոր «Քաղցր տուն»

Չիր-Չիր Քաղցր Տուն

Արենի համայնքում բացվեց ևս երկու «Քաղցր Տուն», որոնք զբաղվում են չրերի, քաղցրավենիքի և պահածոների արտադրությամբ: Վայոց ձորի մարզի Արենի համայնքում բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՄԱԶԾ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Աննա Գյուրջյանը, ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Եկատերինա Իվանովան, «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և այլ պաշտոնյա հյուրեր։

«Քաղցր Տուն» ծրագրի շահառուներ Նարինե Կյուրեղյանին և Սոնիկ Հայրապետյանին տրամադրվել են գյուղատնտեսական մթերքների վերամշակման սարքավորումներ և արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ չժանգոտող պողպատից արտադրական գույք՝ այդ թվում չրի չորացման ցանցեր, էլեկտրական չորանոց, կաթսա, ավտոկլավ։ Իրականացվել են նաև վերապատրաստման դասընթացներ և խորհրդատվություն։ Նարինեն և Սոնիկը մասնակցել են «Չիր-Չիր» ծրագրին, որի շրջանակում ստացել են  մասնագիտականն գիտելիքներ չրագործության վերաբերյալ։ Նոր սարքավորումների շնորհիվ և՛ Նարինեն, և՛ Սոնիկը կարողացել են ավելացնել արտադրական ծավալները, ստեղծել չրերի հիմքով նոր քաղցրավենիքներ։

Բացման արարողությունից հետո հյուրերը շրջեցին 2 արտադրամասերում, ծանոթացան արտադրական գործընթացներին, զրուցեցին շահառուների հետ և համտեսեցին շահառուների արտադրամասերում պատրաստված քաղցրավենիքը։

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Քաղցր Տուն» նախաձեռնությունը մեկնարկել է 2022 թվականին՝ նպատակ ունենալով աջակցել գյուղական համայնքներում գործող փոքր բիզնեսներին՝ մասնավորապես մեղրի, մրգերի և բանջարեղենի հիմքով քաղցրավենիքի արտադրության ոլորտում։

Նարինե Կյուրեղյանի «Քաղցր տունը»

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post

Սոնիկ Հայրապետյանի «Քաղցր տունը»

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`