Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Նոր «Քաղցր տուն» Մալիշկա բնակավայրում

Հանի-Մանի Քաղցր Տուն

Մալիշկա բնակավայրում բացվեց Երվանդ Նազարյանի «Քաղցր Տուն»-ը, որը զբաղվում է մեղրամթերքի արտադրությամբ: Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՄԱԶԾ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Աննա Գյուրջյանը, ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Եկատերինա Իվանովան, «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, Մալիշկա բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Նազարյանը և այլ պաշտոնյա հյուրեր։

Կարմիր ժապավենը կտրելուց հետո հյուրերը շրջել են Երվանդ Նազարյանի «Քաղցր Տան» արտադրամասում, ծանոթացել մեղրի արտադրության գործընթացին և գործնականում տեսել ՄԱԶԾ-ի տրամադրած ժամանակակից սարքավորումների արդյունավետությունը։ Ծրագրի շրջանակում Երվանդը ստացել է մեղվաբուծության և մեղրի արտադրության համար նախատեսված պրոֆեսիոնալ գույք, սարքավորումներ և գործիքներ, որի շնորհիվ կարողացել է ավելացնել արտադրական ծավալները, ստեղծել նոր տեսականի և աշխատատեղեր։ Երվանդը նաև մասնակցել է «Honey-Money» ծրագրին, ստացել մասնագիտական վերապատրաստում և խորհրդատվություն:

Շրջայցից հետո հյուրերը համտեսել են արտադրամասի մեղրը, ճաշակել մեղրի տարբեր համադրություններ և մեղրով պատրաստված քաղցրավենիք։ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Քաղցր Տուն» նախաձեռնությունը մեկնարկել է 2022 թվականին՝ նպատակ ունենալով աջակցել գյուղական համայնքներում գործող փոքր բիզնեսներին՝ մասնավորապես մեղրի, մրգերի և բանջարեղենի հիմքով քաղցրավենիքի արտադրության ոլորտում։

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`