2023 թվականին ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրն ընդլայնեց «Ջերմատուն» նախաձեռնությունը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի Կապան, Գորիս, Վայք, Արենի, Վարդենիս, Ճամբարակ համայնքների սահմանամերձ բնակավայրերում բնակվող անձանց համար։
2024 թվականին ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 170 դիմորդ, որոնք մասնակցել են տեսական դասընթացներին, ստացել համապարփակ գիտելիքներ ջերմային տնտեսությունների հիմնման և վարման վերաբերյալ։
Քննության վերջնական արդյունքների հիման վրա Բանջարաբոստանային մշակաբույսերի գիտական կենտրոն անցկացված գործնական դասընթացներին մասնակցել է նախապես ընտրված 20 մասնակից, որոնցից 16 շահառու հնարավորություն է ունեցել ստանալու 150 ք․մ․ մակերեսով ջերմատուն։ Այս փուլում յուրաքանչյուր շահառու ստացել է 450 հատ բանջարեղենի սածիլ, ինչպես նաև կանաչիի սերմեր՝ սեփական արտադրությունը սկսելու համար:
Այս պահին ջերմատների տեղադրման աշխատանքերն ընթացքի մեջ են։ Ջերմատները գտնվում են հետևյալ բնակավայրերում՝ Կապան համայնքից՝ Կապան, Խդրանց, Ագարակ, Գորիս համայնքից՝ Գորիս, Վերիշեն, Հարթաշեն, Վայք համայնքից՝ Գոմք, Նոր Ազնաբերդ, Արենի համայնքից՝ Արփի, Վարդենիս համայնքից՝ Վարդենիս, Սոթք, Կութ, Գեղամասար, Ճամբարակ համայնքից՝ Ճամբարակ, Թթուջուր, Ջիլ։