Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Համագործակցություն հանուն կայունության․ ՏԿԵ նախարարությունը հյուրընկալել է ՄԱԶԾ պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը ծրագրի ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիյի գլխավորությամբ։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով կողմերի միջև սերտ համագործակցությունը և իրականացվող լայնածավալ աշխատանքները։

Կոնստանտին Սոկուլսկիյը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցության կարևորությունը, որի շնորհիվ մաս են կազմել Հայաստանի համայքների դիմադրողականության բարձրացմանն և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Կայուն համայնքներ», «Աջակցություն ԼՂ-ից տեղահանվածներին և Հայաստանի համայնքներին», «Տեղական դերակատաների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում /LEAD» ծրագրերի շրջանակներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, ամփոփվել արդյունքները։ Մասնավորապես՝ «LEAD» ծրագրի շրջանակներում Լոռու և Տավուշի մարզերում ստեղծվել են նոր աշխատատեղեր, «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում վերանորոգվեն են դպրոցներ, մանկապարտեզներ, տեղադրվել են արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ, մի շարք համայքներում անցկացվել են փողոցային լուսավորության ցանցեր և այլն։ Քննարկվել են նաև համագործակցության հետ կապված այլ հարցեր։

single-post single-post single-post single-post