20 երկար ու ձիգ տարիներ Հասմիկ Հովհաննիսյանը ընտանիքի հետ միասին հեռավոր Ալվանքի համեղագույն նռից հյութ ու գինի է պատրաստում, որը տարածաշրջանում արդեն մեծ պահանջարկ ունի։ 20 տոննայից ավելի նուռ են մթերել, ինչը տեղացիների համար բերքն իրացնելու մեծ հնարավորություն է։