Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Սիլվիա Այվազյան, «Իմ գյուղը» ծրագիր

Իմ գյուղը

Երևան-Մոսկվա, Մոսկվա-Երևան, Երևան-Նոր կյանք․ սեփական բիզնես հիմնելու որոնումները երկար ճամփորդություններից հետո Սիլվիա Այվազյանին բերեցին Արարտի մարզ, Նոր կյանք։ Սիլվիա Այվազյանը Նոր կյանքում հիմնեց նոր բիզնես՝ լորաբուծարան ու կարճ ժամանակ անց դարձավ հաջողակ գործարար։

«Սկսեցինք, որպես ընտանեկան բիզնես`ամուսիններով։ Սկսել ենք 45 լորից, որի համար ինկուբացիոն ձվիկներ էինք հավաքել Հայաստանի տարբեր մարզերից։ Քանի որ փորձ չունեինք, ինկուբացիոն ձվիկներից քիչ ճուտիկներ դուրս եկան։ Հետո երբ անկումներ էին լինում բոլորս տխրում էինք ամեն լորիկի համար: Աղջիկս անգամ առանձին հիվանդասենյակներ էր պատրաստել հիվանդ լորերի համար»,- պատմում է Սիլվիան ու ժպիտով հիշում բիզնեսի առաջին քայլերը։

Լորաբուծարան հիմնելու գաղափարի հիմքում առողջ սնունդն է եղել։ Շուկայի վերլուծություններից հետո, Սիլվիան ամուսնու հետ որոշեց, որ լորերի ֆերմա հիմնելով իրե՛նք կստեղծեն շուկայի պահանջարկը։

«Ուսումնասիրեցինք ու հասկացանք, որ լորի ձվի արտադրության ոլորտում չկան առողջ առաջարկներ: Կային տարատեսակ, անհայտ ծագման լորի ձվեր, բայց անհասկանալի էր՝ վաճառողն ունե՞ր լորաբուծարան, պարզապես ձո՞ւն էր վաճառում և որտեղի՞ց էր հավաքում ձուն: Ձվերը կարող էին լինել ժամկետի մեջ, սակայն ոչ՝ թարմ։ Հասկացանք, որ դրանք վերավաճառողներ են ու պետք է լավ արտադրանքով մե՛նք մտնենք շուկա»,-պատմում է Սիլվիան:

«Տեսիլ »անունն ամուսինների անունների սկզբնատառերը միավորելով են ստացել։ Սակայն բացի լավ հնչեղությունից, այն նաև գեղեցիկ հայերեն բառ է, նշանակում է նոր հայացք․ «Մտածեցինք, որ կլինի՝ նոր հայացք դեպի գյուղատնտեսություն: Բացի ձվից, լորաբուծարանն արտադրում է լորի միս, որը յուրահատուկ համ ունի, դիետիկ է, դյուրամարս, պարունակում է 0% խոլեստերին, հարուստ է սպիտակուցներով»,-նշեց Սիլվիան։

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Իմ գյուղը» նախագծի շրջանակում Սիլվիան ստացավ դրամաշնորհ և կառուցեց առանձին լորաբուծարան՝ մսատու լորերի համար։ Ծրագրի շրջանակում շահառուին տրամադրվել են արտադրամասի համար նախատսված սարքավորումներ, սննդի համար նախատեսված վակումային սարքեր, փետրավորների համար նախատեսված վանդակներ և չժանգոտվող պողպատից արտադրական գույք:

«ՄԱԶԾ  «Կայուն համայնքներ» ծրագրի շնորհիվ 2021 թվականին ստացանք դրամաշնորհ․ այդ ժամանակ մեր ընեկորւթյունը 1 տարեկան էր։ Այս աջակցությունը մեր բիզնեսը շատ առաջ մղեց։ Կարևոր է, երբ սկզբնական փուլում բիզնեսին, արտադրողին օգնում են, որովհետև առանց ՄԱԶԾ դրամաշնորհի, մեր ուժերով չէինք կարող այսքանն իրագործել։ Օգնությունը մեզ հասավ ճիշտ պահին, որովհետև մեզ պետք էին մարդիկ, որոնք կհավատային մեզ»,-նշում է Սիլվիան:

Որակյալ արտադրանք ունենալու և շուկայում, որպես «առողջ» բիզնես դիրքավորվելու համար կերն արտադրվում է հենց լորաբուծարանում՝ առանձին արտադրամասում, որպեսզի հնարավոր լինի վերահսկել կերի բաղադրիչները ու բացառել արհեստական հավելանյութերը։ Լորի մսի որակը վերահսկելու և շուկայական պահանջներին ու առողջապահական նորմերին համապատասխանելու համար կառուցել են նաև առանձին սպանդանոց։ Լորի ձվի ու մսի շուրջ հետաքրքրությունը հանրության շրջանում Սիլվիայի բիզնեսին ոգեշնչեց նոր ապրանքատեսակներ ստեղծել։ Հիմա «Տեսիլ» բրենդը բացի լորի ձվից ու մսից արտադրում է նաև ապխտած մսեղեն ու պահածոներ՝ պաշտետ, տհալ։

«Սկզբնական շրջանում, երբ միայն լորի ձու էինք արտադրում, սպառողները չգիտեին, որ նաև լորի միս կարող են գնել մեր ապրանքանիշից։ Իսկ հիմա, բացի լորի ձվից ու մսից արտադրում ենք նաև ապխտած լորի միս, ձու 2 տեսակի՝ սովորական և պրեմիում (ավելի խոշոր), լորի մսից պատրաստված պահածոներ և այլն: Առանին սպադանոց ունենալը մեզ հնարավորություն տվեց, որ ինքներս կարողանանք իրականացնել ու վերահսկել մորթը և սուպերմարկետներին ու ռեստորաններին տալ թարմ լորի միս` սպանդանոցային թղթով, ինչպես կարգն է»,-նշում է Սիլվիան ու հավելում, որ ապխտած ապրանքատեսակների ծխեցումն արվում է հատուկ բնական ճանապարհով։ Կա առանձին ծխարան, որտեղ  լորի ձուն ծխեցնում են կորիզավորների ճյուղերով, իսկ լորի միսը`հատուկ գերմանական ֆիլտրված տաշեղներով, որը չի պարունակում ծանր յուղեր:

Բիզնեսի զարգացման հաջորդ փուլով Սիլվիան մտադիր է ֆիրմային խանութներ բացել։ Առաջին ֆիրմային խանութը կլինի Նոր կյանքում՝ արտադրամասին կից։ Սա հնարավորույթուն կտա գնորդներին ձեռք բերել ապրանքն անմիջապես արտադրողից։

single-post single-post single-post single-post single-post single-post

single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`