Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը 2024 թվականին իրականացրեց մի շարք նոր նախագծեր ու ծրագրեր, որոնց շնորհիվ մեկ տարում ավելի քան 100,000 մարդ ուղղակի/անուղղակի օգտվել է ծրագրերի արդյունքներից։

Տնտեսական աջակցության ծրագրերի շրջանակում 2024-ին շարունակվեցին «Honey-Money», «Չիր-Չիր», «Կախասունկ», «Ջերմատուն», «Քաղցր տուն» ծրագրերը։ «Քաղցր տուն» հովանոցային բրենդի ներքո հիմնադրվել է 4 Չրի արտադրամաս, 4 Մեղրի արտադրամաս և 1 Չրի և պահածոների արտադրամաս։ Ընդհանուր թվով ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվել է 108 տարբեր տեսակի սարքավորում և գույք։ «Կախասունկ» ծրագրի շրջանակում հիմնադրվել է 9 կախասնկի արտադրամաս։ «Ջերմատուն» ծրագրի շրջանակում հիմնադրվել է 7 ջերմատուն։ «Նուռ» նախագծի շրջանակում հիմնադրվել է նռան հյութերի 2 արտադրամաս։ «Honey-Money» ծրագրի շրջանակում ընդհանուր թվով 211 շահառուի տրամադրվել է 413 մեղվափեթակ։ «Չիր-Չիր» ծրագրի շրջանակում ընդհանուր թվով 37 շահառուի տրամադրվել է 73 սարքավորում նախատեսված չրարտադրության համար։

Գեղարքունիկի մարզի Ճամբարակ համայնքում կառուցվել է ժամանակակից ալրաղաց:

Կոտայքի մարզի Աբովյանի պետական էներգետիկական քոլեջում հիմնադրվել է Արևային էներգիայի ուսուցման լաբորատորիա։

2024 թվականին կարևոր ուղղություն դարձավ գիտելիքի և մասնագիտական փորձի փոխանակման ուղղությունը։ Իրականացվել են մի շարք ուսումնական ծրագրեր ուղղված համայնքների պահանջներին։ Յուրաքանչյուր ծրագրի իրականացման առաջին փուլում մասնակիցներն անցել են տեսական և գործնական մասնագիտական դասընթացներ։

2024-ին առաջին անգամ իրականացվեցին դասընթացներ «Այգեգործության ուսուցման» թեմայով։ Դասընթացների արդյունքում մասնակիցները ստացել են տեսական ու գործնական գիտելիքներ՝ այգիների պլանավորման և տնկման, մշակման առանձնահատկությունների, ոռոգման, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի, եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում միջոցառումների իրականացման և բերքահավաքի մասին։

«Solar24» ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր համայնքներում իրականացվել է 2 նախաձեռնություն՝ արևային պանելների, LED լամպերի և արևային ջրատաքացուցիչների տրամադրում։ Ծրագրի շրջանակում տրամադրվել են 21 արևային պանել և 1410 LED լույս, որի արդյունքում լուսավորվել է ընդհանուր թվով մոտ 43 կմ ճանապարհ։ Կարևորելով կայուն և կանաչ էներգիայի աղբյուրների օգտագործումը, 2024 թվականին հայտարարվեց «100 ջրատաքացուցիչ Հայաստանի բոլոր մարզերի համար» ծրագիրը, որի շրջանակում տարբեր մարզերում արևային ջրատաքացուցիչներ տեղադրվեցին հանրային նշանակություն ունեցող մի շարք կառույցներին՝ վարչական շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, մշակույթի տներ, գրադարաններ և այլ միավորներ։

Տարածել`