ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը 2024 թվականին Սյունիքի մարզի Կապան համայնքի, Շիկահող, Սրաշեն և Ճակատեն բնակավայրերում հայտարարեց «HONEY-MONEY» և «Չիր-Չիր» ծրագրերի շրջանակում վերապատրաստման դասընթացների մասին։ Դասընթացների բոլոր մասնակիցները ստացել են հավաստագրեր ՄԱԶԾ-ի կողմից։
Սեպտեմբերին կայացավ «HONEY-MONEY» ծրագրի «Մեղվաբույծների մասնագիտական զարգացում» երկօրյա դասընթաց, որի ավարտից հետո 19 մարդ հանձնել է քննություն։
««HONEY-MONEY» ծրագիրն արդեն երկրորդ անգամ ենք իրականացնում Կապան համայնքի տարբեր բնակավայրերում և արդյունքներն այս անգամ ավելի գոհացուցիչ են։ Բոլոր 19 մասնակիցները հաջողությամբ հանձնել են քննությունը և սեզոնին ընդառաջ կստանան 2-ական ППУ նյութից պատրաստված փեթակներ»,-նշեց ՄԱԶԾ փորձագետ Լուսինե Բալայանը։
Հոկտեմբերին Սյունքի մարզի Կապան համայնքի նույն բնակավայրերում կայացավ նաև «Չրագործության հիմունքներ» դասընթացը, որին մասնակցեց 20 մարդ։ Քննությունը հաջողությամբ հանձնեց 14 մասնակից, որոնցից յուրաքանչյուրին սեզոնին ընդառաջ տրամադրվելու է 5-ական չրի չորացման տակդիր ցանց։