ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Չիր-Չիր» ծրագրի շրջանակում Մեղրիի մարզամշակութային կենտրոնում կայացել է «Չրերի պահպանում և վերամշակում» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է 58 մարդ։
Վերապատրաստման դասընթացը միտված է չրարտադրությամբ զբաղվող տնտեսություններում զարգացնել չրերի պահպանման և վերամշակման մեթոդները, որոնք կնպաստեն լրացուցիչ եկամտի աղբյուրների ստեղծմանը՝ մասնագիտական կարողությունների զարգացման և գույքի տրամադրման միջոցով։
Բոլոր մասնակիցները դասընթացի ավարտին ստացել են մասնակցության հավաստագրեր։ Քննությունը հաջողությամբ հանձնած և ամենաբարձր միավորներ ստացած անձանց կտրամադրվեն աղացներ՝ նախատեսված չրերի վերամշակման և նոր ապրանքատեսակների արտադրության համար։