Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Solar24 ծրագիրն ամփոփում է արդյունքները

Արևային ֆոտովոլտային կայաններ Կենցաղ

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրն ամփոփում է Solar24 ծրագրի արդյունքները։ Ծրագրի աջակցությամբ 20 բնակավայրերից յուրաքանչյուրում տեղադրվել են 10 կՎտ հզորությամբ արևային համակարգեր և փողոցային լուսավորության 50 LED լուսատու՝ յուրաքանչյուրում։ Ընդհանուր առմամբ տրամադրվել է 1000 LED լամպ, որոնց միջոցով լուսավորվել է մոտ 30 կիլոմետր ճանապարհ, որը հնարավորություն կտա տարեկան 240․000 կվտ չափով նվազեցնել հոսանքի ծախսը։ Ծրագրի շրջանակում ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է ավելի քան 250,000 ԱՄՆ դոլար։

«Այս նախաձեռնությունը կարևոր քայլ էր մեր համայնքներում կայուն էներգիայի կիրառման և կյանքի որակի բարձրացմանն ուղղված մեր հանձնառության մեջ։ Ծրագրի նպատակն էր ոչ միայն կրճատել էլեկտրաէներգիայի ծախսերը և ապահովել անվտանգ ու լուսավոր միջավայր բնակիչների համար, այլև ստեղծել համայնքների էներգետիկ ինքնաբավության նախադեպեր։ Բնակիչների և համայնքների ղեկավարներից ստացված արձագանքները վկայում են ծրագրի դրական ազդեցության, արդյունավետության և համայնքների համար դրա կարևորության մասին, ինչը հաստատում է, որ նման նախաձեռնությունները նպաստում են համայնքների զարգացմանը»,-նշում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի փորձագետ Սուսաննա Սաֆարյանը։


Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվել հետևյալ բնակավայրերին․

Արագածոտնի մարզ

  • Աշտարակ՝ Կոշ, Ուջան, Ոսկեվան և Օշական
  • Թալին՝ Արտենի

Կոտայքի մարզ

  • Ծաղկաձոր՝ Մեղրաձոր
  • Չարենցավան՝ Արզական, Բջնի
  • Հրազդան՝ Քաղսի, Լեռնանիստ

Արարատի մարզ

  • Վեդի՝ Ուրցաձոր, Այգավան և Լուսառատ

Արմավիրի մարզ

  • Մեծամոր՝ Մրգաշատ, Արմավիր, Նալբանդյան, Բամբակաշատ.
  • Խոյ՝ Արագած, Աղավնատուն, Արշալույս

Solar24 ծրագիրն այս տարի իրականացվեց 4 մարզում՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն և Կոտայք։ Նախագիծն իրականացվել է համաֆինանսավորման 80/20 չափաբաժնով, որտեղ ընդհանուր արժեքի 80% ներդրումն իրականացրել է ՄԱԶԾ-ն, իսկ 20%-ը` համայնքը։

 

 

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`