Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Կայուն էներգիա Աշտարակ և Թալին համայնքների բնակավայրերում

Արևային ֆոտովոլտային կայաններ

ՄԱԶԾ «Կայուն համայնքների» Solar24 ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կոշ, Ուջան, Օշական, Ոսկեվազ բնակավայրերին և Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրին տրամադրվել են 10KW հզորությամբ արևային պանելներ և փողոցային լուսավորության 50 LED լամպ։ 10KW հզորությամբ արևային պանելներն ու LED լամպերը համայնքին հնարավորություն կտան զգալի կրճատել էլեկտրաէներգիայի ծախսերը։ Ընդհանուր առմամբ բոլոր 5 բնակավայերում միասին լուսավորվել է մոտ 7․5 կիլոմետր ճանապարհ, որը հնարավորություն կտա տարեկան 12․000 կվտ չափով նվազեցնել հոսանքի ծախսը։

«Մեր համայնքում փողոցները նեղ են և մինչև LED լամպերի տեղադրումը շատ մութ էր. երեկոյան ժամերին անվտանգության խնդիր էլ կար։ Փողոցային լուսավորություն ունենալը մեծ անհրաժեշտություն էր»,-նշեց Օշական համայնքի վարչական ղեկավար Գևորգ Հովսեփյանը։

Ծրագրի նպատակն է արդիականացնել համայնքների, բնակավայրերի էներգետիկ ենթակառուցվածքները, բարելավել լուսավորության որակը՝ խթանելով անվտանգությունը, արտադրողականությունն ու նպաստել ընդհանուր բարեկեցությունը։

«Հիմա գյուղի խիտ բնակեցված փողոցներում երեկոյան ժամերին ունենք լիարժեք լուսավորություն»,-նշում է Կոշ համայնքի վարչական ղեկավար Աշոտ Ենգիբարյանը։

Այս տարի Solar24 ծրագիրն իրականացվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։ Նախագիծն իրականացվում է համաֆինանսավորման 80/20 չափաբաժնով, որտեղ ընդհանուր արժեքի 80% ներդրումն իրականացնում է ՄԱԶԾ-ն, իսկ 20%-ը` համայնքը։

single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`