ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը ՄԱԿ-ի Արտակարգ արձագանքման կենտրոնական հիմնադրամի միջոցներով Գեղարքունիքի մարզի 6 բժշկական հաստատությունների՝ Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի բժշկական կենտրոններին և Մարտունու ծննդատանը տրամադրել է ընդհանուր թվով 20 արևային ջրատաքացուցիչ։
Մշտական տաք ջրի հասանելիությունը չափազանց կարևոր է հիգիենայի և ստերիլիզացման բարձր չափանիշների պահպանման համար՝ նվազեցնելով վարակների վտանգը: Բացի այդ, այն անհրաժեշտ է տարբեր բժշկական ընթացակարգերի, որոնք պահանջում են տաք ջրի առկայություն՝ այդպիսով բարելավելով մատուցվող բժշկական ծառայությունների ընդհանուր արդյունավետությունն ու որակը:
«Սոլար 24 — 100 ջրատաքացուցիչներ» նախագիծն ուղղված է հասարակական շենքերի (ներառյալ՝ վարչական շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, մշակույթի տներ, գրադարաններ և այլ վարչական միավորներ՝ մարզային կամ համայնքիային իշխանությունների կառավարման ներքո) կենցաղային և աշխատանքային պայմանների բարելավմանը՝ ապահովելով մշտական տաք ջրի հասանելիություն արևային ջրատաքացուցիչների միջոցով:
Ծրագիրն իրականացվում է «ՄԱԶԾ SOLAR 24 — 100 Ջրատաքացուցիչներ» նախագծի շրջանակներում։