Վարդենիս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Սոթք բնակավայր, որտեղ տեղադրվել է նոր մոդուլային բուժակ-մանկաբարձական կառույց։
Մոդուլային բուժակ-մանկաբարձական կառույցը Սոթք բնակավայրին է տրամադրվել ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ ունեցած համագործակցության արդյունքում։ Մարզպետը ծանոթացավ նոր կառույցի առկա պայմաններին և առաջարկեց Վարդենիս համայնքի ղեկավարին՝ սեղմ ժամկետում մոդուլային բուժակ-մանկաբարձական նոր կառույցը ապահովել բոլոր տեսակի ենթակառուցվածքներով, սահմանված կարգով լուծել հասցեավորման և օրինական գործունեություն իրականացնելուն ուղղված այն անհրաժեշտ հարցերը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի այս աշնանը այն շահագործել։
Սոթքի մոդուլային բուժակ-մանկաբարձական նոր կառույցն ունի 42 քմ տարածք, այն կսպասարկի 1475 քաղաքացու, որից 233-ը՝ 0-18 տարեկաններն են։