Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Honey-Money ծրագիրն ամփոփում է Արագածոտնի, Արարատի և Սյունիքի դասընթացների արդյունքները

Հանի-Մանի

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի Honey-Money ծրագրի շրջանակում Արագածոտնի, Արարատի և Սյունիքի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղի փախստականների համար իրականացվել է «Մեղվաբույծների մասնագիտական զարգացում» վերապատրաստման երկօրյա դասընթաց, որին մասնակցել է ընդհանուր թվով 136 մեղվապահ։
Դասընթացի ժամանակ փորձագետը ներկայացրել է մայրաբուծության առանձնահատկությունները, ցեղատեսակները, մեղուների հիվանդությունները, պայքարի մեթոդները, մեղրի պահպանումը և վաճառքի հմտությունները։
Դասընթացի ավարտին բոլոր 136 մասնակիցները հանձնել են քննություն և ստացել հավաստագրեր: Քննությունը հաջողությամբ հանձնած 84 մասնակիցները ստացել են ППУ նյութից պատրաստված փեթակներ։ Ընդհանուր թվով տրամադրվել է ՝ 168 փեթակ։

Մասնակցության վիճակագրություն․

  • Արագածոտնի մարզ՝ 34 մասնակից, որից ընտրվել են 22 մեղվաբույծներ։
  • Արարատի մարզ՝ 19 մասնակից, որից ընտրվել են 15 մեղվաբույծներ։

Սյունիքի մարզում իրականացվել է երկու դասընթաց՝

  • Առաջինը Կապանում՝ 26 մասնակից, որից ընտրվել են 13 մեղվաբույծներ։
  • Երկրորդը Սիսիանում՝ 57 մասնակից, որից ընտրվել են 34 մեղվաբույծներ։

Դասընթացներին ակտիվ մասնակցություն են ունեցել 41 կին մեղվաբույծներ։

 

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`