ՄԱԶԾ «Կայուն համայնքների» Solar 24 ծրագրի շրջանակում Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Այգավան, Լուսառատ և Ուրցաձոր բնակավայրերին տրամադրվել են 10KW հզորությամբ արևային պանելներ և փողոցային լուսավորության 50 LED լամպ։ Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր բնակավայրում լուսավորվել է մոտ 1500 մետր ճանապարհ։
10 կվ հզորությամնբ արևային պանելներն ու LED լամպերը համայնքին հնարավորություն կտան զգալի կրճատել էլեկտրաէներգիայի ծախսերը։
Լուսառատ բանակվայրի բնակիչներն ուրախությամբ նշում են․ «Հիմա հանգիստ կարող ենք երեխաներին թույլ տալ մինչև ուշ երեկո բակում խաղալ, որովհետև լուսավորության խնդիրը լուծվել է»,-ընդգծում են բնակիչները։
Ծրագրի նպատակն է արդիականացնել համայնքների, բնակավայրերի էներգետիկ ենթակառուցվածքները, բարելավել լուսավորության որակը՝ խթանելով անվտանգությունը, արտադրողականությունն ու նպաստել ընդհանուր բարեկեցությանը։
Այս տարի Solar24 ծրագիրն իրականացվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։ Նախագիծն իրականացվում է համաֆինանսավորման 80/20 չափաբաժնով, որտեղ ընդհանուր արժեքի 80% ներդրումն իրականացնում է ՄԱԶԾ-ն, իսկ 20%-ը` համայնքը։