ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շնորհիվ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրն այժմ ունի նոր, ժամանակակից ու հարմարավետ մարզահրապարակ։ Նախաձեռնությունն իրականացվել է Գորիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Նոր մարզահրապարակը Խնձորեսկի բնակիչներին հնարավորություն կտա առողջ ապրելակերպ վարել և մարզվել բացօթյա մարզահրապարակում։
Խնձորեսկի նորակառույց մարզահրապարակը Գորիս համայնքի 15-րդ խաղահրապարակն է: Սա նշանակում է, որ Գորիս համայնքի բոլոր գյուղերն արդեն ունեն ժամանակակից խաղահրապարակներ։ Յուրաքանչյուր բնակավայրում խաղահրապարակի առկայությունը նպաստում է գյուղական համայնքների կյանքի որակի բարձրացմանը և երեխաների ու երիտասարդների զարգացմանը:
Մարզահրապարակը կդառնա հանդիպումների և ակտիվ հանգստի վայր, խթանելով համայնքային կյանքը։