Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Ավարտված` 29-Հուլիս-2024

Հանի-Մանի

HONEY-MONEY մեղվաբուծության զարգացման ծրագիրը գալիս է ՍՅՈՒՆԻՔԻ մարզ

ՄԱԶԾ «Կայուն համայնքների» «HONEY-MONEY» ծրագիրը Սյունիքի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղի փախստականների համար, որոնք զբաղվել են մեղվաբուծությամբ, իրականացնում է «Մեղվաբույծների մասնագիտական զարգացում» վերապատրաստման երկօրյա դասընթաց։

Դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները ստանալու են հավաստագրեր և հանձնելու են քննություն, որի արդյունքների հիման վրա ՄԱԶԾ-ի կողմից տրամադրվելու են ППУ նյութից պատրաստված երկուական փեթակ։


 Նախագծին կարող են դիմել

  • 18-65 տարեկան (յուրաքանչյուր ընտանիքից միայն մեկ անձ) այն անձինք ովքեր հանդիսանում են 2020թ․ և 2023թ․ Լեռնային Ղարաբաղի փախստականներ և բնակվում են Սյունիքի մարզում,
  • նախկինում և/կամ ներկայումս զբաղվել/զբաղվում են մեղվաբուծությամբ,
  • ունեն համապատախան տարածք՝ մեղվաբուծական տնտեսություն վարելու համար,
  • պարտավորվում են փեթակների տրամադրման պահից պայմանագրով սահմանված ժամկետում տեղադրել մեղվաընտանիք՝ յուրաքանչյուր փեթակում 5 շրջանակ մեղվով պատված վիճակում,
  • պատրաստակամ են իրականացնել ՄԱԶԾ կողմից ներկայացված պարտադիր պայմանները՝ մեղվանոցային տնտեսությունը վարելու համար։

Նախագծին չեն կարող դիմել այն անձինք ովքեր

  • չեն հանդիսանում Լեռնային Ղարաբաղի փախստական,
  • կամ այն փախստականները, որոնք նախորդ փուլով մասնակցել են «Honey-Money» նախագծին և հանդիսանում են Ծրագրի շահառու։

Մասնակցության համար հարկավոր է մինչև սթ հուլիսի 29-ը

Քայլ 1։ Նախապես գրանցվել զանգահարելով ձեր բնակության վայրի համայնքապետարան հետևյալ հեռախոսահամարով․

 Կապան համայնք  +374 98 154067
Քաջարան համայնք +374 93653840
 Մեղրի համայնք +374 +374 94 007868
 Սիսիան համայնք +374 93 654311
 Գորիս համայքն +374 77 075746
 Տեղ համայնք  +374 94735405
 Տաթև համայնք  +374 77095569

Քայլ 2։ Տպել և ձեռագիր լրացնել հայտը, կցելով՝ պարտադիր պահանջվող փաստաթղթերը։


ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  • Հայտ, որը կարող եք ներբեռնել այս հայտարարության ներքևում՝ սեղմելով «Ներբեռնել ֆայլը»,  կամ մոտենալ տեղի համայնքապետարան, վարչական ղեկավարի նստավայր և վերցնել տպագրված հայտը։
  • Անձնագրի կամ նույնականացման քարտի անձնագրային և գրանցման տվյալների էջերի պատճեններ
  • Բնակության վայրը և փախստականի կարգավիճակը հաստատող տեղեկանք

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Պարտադիր պահանջվող փաստաթղթերի փաթեթը հարկավոր է դասընթացի առաջին օրը նախապես հանձնել դասընթացավարին։ Ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվելու: Տեղեկացնենք նաև, որ այն մեղվապահները, որոնք 2 օրվա դասընթացին լիարժեք չեն մասնակցի չեն դիտարկվի Ծրագրի կողմից։


ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ ԵՎ ԱՄՍԱԹԻՎ
Կապան, Քաջարան, Մեղրի համայնքներում բնակություն հաստատած փախստականների համար դասընթացն անցկացվելու է Կապանի մշակույթի տան 2-րդ հարկի դահլիճում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Կապան, Չարենցի փող․, 2-րդ շենք) ս․թ․ հուլիսի 30-ին և 31-ին, ժամը 10։30-ից մինչև 16։30։


Սիսիան, Գորիս, Տեղ, Տաթև համայնքներում բնակություն հաստատած փախստականների համար դասընթացն անցկացվելու է Սիսիանի Համո Սահյանի  մշակույթի  տան մեծ դահլիճում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Սիսիան, Սիսական փող․, 41ա) ս․թ․ օգստոսի 5-ին և 6-ին, ժամը 10։30-ից մինչև 16։30։


 Հարցերի դեպքում, կարող եք զանգահարել +374 96439323 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ՝ 10։00-ից մինչև 17։00-ն։