Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Ավարտված` 28-Հունիս-2024

Հանի-Մանի

HONEY-MONEY մեղվաբուծության զարգացման նախագիծը գալիս է ԱՐԱՐԱՏԻ մարզ

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «HONEY-MONEY» նախագիծը Արարատի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղի փախստականների համար, որոնք զբաղվել են մեղվաբուծությամբ, իրականացնում է «Մեղվաբույծների մասնագիտական զարգացում» վերապատրաստման երկօրյա դասընթաց։
Դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները ստանալու են հավաստագրեր և հանձնելու են քննություն, որի արդյունքների հիման վրա ՄԱԶԾ-ի կողմից տրամադրվելու են ППУ նյութից պատրաստված երկուական փեթակ։

Նախագծին կարող են դիմել․

  • 18-65 (յուրաքանչյուր ընտանիքից միայն մեկ անձ) տարեկան այն անձինք ովքեր հանդիսանում են 2020թ․ և 2023թ․ Լեռնային Ղարաբաղի փախստականներ և բնակվում են Արարատի մարզում,
  • նախկինում և/կամ ներկայումս զբաղվել/զբաղվում են մեղվաբուծությամբ,
  • ունեն համապատախան տարածք՝ մեղվաբուծական տնտեսություն վարելու համար,
  • պարտավորվում են փեթակների տրամադրման պահից պայմանագրով սահմանված ժամկետում տեղադրել մեղվաընտանիք՝ յուրաքանչյուր փեթակում 5 շրջանակ մեղվով պատված վիճակում,
  • պատրաստակամ են իրականացնել ՄԱԶԾ կողմից ներկայացված պարտադիր պայմանները՝ մեղվանոցային տնտեսությունը վարելու համար։

Նախագծին չեն կարող դիմել այն անձինք ովքեր․

  • չեն հանդիսանում Լեռնային Ղարաբաղի փախստական,
  • կամ այն փախստականները, որոնք նախորդ փուլով մասնակցել են «Honey-Money» նախագծին և հանդիսանում են Ծրագրի շահառու։

Պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկ

  • Հայտ, որը կարող եք ներբեռնել առցանց հետևելով հղմանը` https://bit.ly/honey-money-24
    ինչպես նաև մոտենալ տեղի համայնքապետարան, վարչական ղեկավարի նստավայր և վերցնել տպագրված հայտը։
  • Անձնագրի կամ նույնականացման քարտի անձնագրային և գրանցման տվյալների էջերի պատճեններ
  • Բնակության վայրը և փախստականի կարգավիճակը հաստատող տեղեկանք, որը կարող եք վերցնել Համայնքապետարանից կամ ձեր բնակության վարչական ղեկավարից։

Մասնակցության համար հարկավոր է մինչև ս․թ․ հունիսի 28-ը․

Նախապես գրանցվել Արարատի մարզի տեղի համայնքապետարաններում զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին․

  • Արարատի համայնք՝ +374 93 113391
  • Վեդի համայնք՝ +374 98 260919
  • Մասիս համայքն՝ +374 94 532570
  • Արտաշատ համայնք՝ +374 93 250440

Տպել և ձեռագիր լրացնել հայտը, կցելով՝ պարտադիր պահանջվող փաստաթղթերը։

Պահանջվող փաստաթղթերի փաթեթը հարկավոր է դասընթացի առաջին օրը նախապես հանձնել դասընթացավարին։ Ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվելու:
Տեղեկացնենք նաև, որ այն մեղվապահները, որոնք 2 օրվա դասընթացին լիարժեք չեն մասնակցի չեն դիտարկվի Ծրագրի կողմից։

Անցկացման վայր

Դասընթացն անցկացվելու է Արարատի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, ք․ Արտաշատ, Օգոստոսի 23/60, ) ս․թ․ հուլիսի 2-ին և 3-ին, ժամը 10։00-ից մինչև 16։00։

Վերջնաժամկետ՝ հունիսի 28

 Հարցերի դեպքում աշխատանքային օրերին կարող եք զանգահարել +374 96 439323 հեռախոսահամարով, ժամը 10-ից մինչև ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում։

Տարածել`