Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Վերջնաժամկետ` 22-Փետրվար-2026

Բիզնեսը սոցիալական մեդիայում․ դասընթաց

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է նոր դասընթաց՝ «Բիզնեսը սոցիալական մեդիայում» թեմայով։ Այս դասընթացին կարող են գրանցվել և մասնակցել միայն «Կայուն համայնքներ» ծրագրի շահառուները։ Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր։


Դասընթացի նպատակը մասնակիցներին սոցիալական ցանցերում բիզնես էջերի ստեղծման, գրագետ կառավարման և առաջխաղացման հիմունքների ուսուցումն է։ Մասնակիցները կուսումնասիրեն՝

  • Սոցիալական հարթակներում բիզնեսի առաջխաղացման առաջնային գործիքները,
  • Բովանդակության ստեղծման հիմունքները,
  • Հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցության մոտեցումները՝ նպատակ ունենալով բարձրացնել տեսանելիությունն ու վաճառքները։

Դասընթացը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 14։30-ին, ՄԱԿ-ի գրասենյակում։


Մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել էջի ներքևում և սեղմել՝ «Հաստատել» կոճակը

Տարածել`