Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Վերջնաժամկետ` 30-Հունվար-2026

Հանի-Մանի

HONEY-MONEY մեղվաբուծության ծրագիրը գալիս է ԿՈՏԱՅՔ, ԱՐԱՐԱՏ, ԱՐՄԱՎԻՐ

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «HONEY-MONEY» ծրագիրը Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում ապրող Լեռնային Ղարաբաղից փախստականների համար, իրականացնում է «Մեղվաբուծության հիմունքներ» վերապատրաստման եռօրյա դասընթաց։ Ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ «Ապակենտրոնացված համագործակցության» շրջանակում։ Դասընթացին լիարժեք (երեք օր) մասնակցած անձինք ավարտից հետո կհանձնեն քննություն և կստանան հավաստագրեր։ Քննության արդյունքների, ինչպես նաև մասնակցի կարիքների և կարողությունների գնահատման հիման վրա ՄԱԶԾ-ի կողմից մեղվաբուծական սեզոնին ընդառաջ կտրամադրվի մինչև 5 հատ ППУ դադան տեսակի փեթակներ։ Շահառուների մի մասին կտրամադրվի նաև մեղվաբուծական պարագաներ և մեղվաբուծական սեզոնին՝ մեղվաընտանիք։


Ծրագրին կարող են դիմել

  • 18-65 տարեկան այն անձինք որոնք փաստացի բնակվում են Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում,
  • յուրաքանչյուր ընտանիքից միայն մեկ անձ,
  • ունեն համապատասխան տարածք՝ մեղվաբուծական տնտեսություն վարելու համար,
  • պարտավորվում են փեթակների տրամադրման պահից մեղվաբուծական սեզոնի ընթացքում տեղադրել մեղվաընտանիքներ՝ յուրաքանչյուր փեթակում 5 շրջանակ մեղվով պատված վիճակում,
  • պատրաստակամ են իրականացնել ՄԱԶԾ կողմից ներկայացված պարտադիր պայմանները՝ մեղվանոցային տնտեսությունը վարելու և բարելավելու համար։

Դասընթացի իրականացման վայրի և ժամանակահատվածի մասին կտեղեկացվի լրացուցիչ։


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Այն անձինք, որոնք լիարժեք չեն մասնակցի եռօրյա դասընթացին և կբացակայեն՝ չեն դիտարկվի ծրագրի կողմից։


Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է է մինչև ս․թ․  հունվարի 30-ը լրացնել էջի ներքևի դիմումի ձևը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը (Ոչ լիարժեք ներկայացված հայտերը ՉԵՆ դիտարկվի)

Տարածել`