Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Վերջնաժամկետ` 13-Դեկտեմբեր-2026

Հանի-Մանի

Honey-Money մեղվաբուծության զարգացման ծրագիրը գալիս է ԱՐԱԳԱԾՈՏՆ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է նոր «Honey-Money» ծրագիրը, որի նպատակն է Արագածոտնի մարզում իրականացնել «Մեղվաբուծության զարգացում և արդիականացում» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթաց։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Խթանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների համար դիմակայուն գյուղատնտեսության զարգացումը» ծրագրի շրջանակում։


Ծրագրին կարող են դիմել միայն Արագածոտնի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից փախստականները և Արագածոտնի մարզի մշտական բնակիչները։ Ծրագրի շահառու կարող է դառնալ յուրաքանչյուր ընտանիքից միայն մեկ անձ։


Եռօրյա մասնագիտական դասընթացին մասնակցելուց հետո, բոլոր մասնակիցները կհանձնեն քննություն, որի արդյունքների հիման վրա կստանան մեղվաբուծական գույք և մասնակցության հավաստագիր։


Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էջի ներքևի դիմումի ձևը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը (Ոչ լիարժեք ներկայացված հայտերը ՉԵՆ դիտարկվի)


Դասընթացների անցկացման հստակ օրերի, ժամի և վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Հետևեք մեր ֆեյսբուքյան էջին։


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հայտը լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Հաստատել» կոճակը, այլապես հայտը չի գրանցվի։

Տարածել`