Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Վերջնաժամկետ` 17-Հուլիս-2025

Հրուշակագործության և կարուձևի դասընթաց

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝  «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագրի շրջանակում, հրավիրում է մասնակցելու հրուշակագործության և կարուձևի երկամսյա անվճար դասընթացների Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում (ՍԵՊՖԱ)։ Դասընթացների նպատակն է աջակցել ծրագրի մասնակիցներին զարգացնելու հրուշակագործության և կարուձևի մասնագիտական հմտությունները և կարողությունները՝ հետագայում աշխատանք գտնելու կամ սեփական բիզնես հիմնելու նպատակով։

ՄԱԶԾ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագիրը ֆինանսավորվում է Ֆրանսիայի կառավարության կողմից։


Հրուշակագործության դասընթացին մասնակիցները կսովորեն՝

  • Հրուշակագործության հիմունքներ
  • Հիգիենայի և անվտանգության կանոնների պահպանում
  • Օգտագործել մասնագիտական գործիքներ և սարքավորումներ, ձևավորել մատուցվող հրուշակեղենի արտադրանքը
  • Ինչպես կազմել բիզնես-պլան՝ որոշելով թիրախային հաճախորդներին և անհրաժեշտ ռեսուրսները, և կազմել գրագետ CV

Կարուձևի դասընթացին մասնակիցները կսովորեն՝

  • Կարուձևի հիմունքներ
  • Չափսեր վերցնելու հմտություններ և անվտանգության կանոնների պահպանում
  • Օգտագործել մասնագիտական գործիքներ և սարքեր․ ինչպես նախագծել, ստանալ ձևաթղթեր և ձևել գործվածքը, ինչպես նաև հագուստի (կիսաշրջազգեստ, տաբատ, շապիկ, զգեստ) վերջնամշակումը
  • Ինչպես կազմել բիզնես-պլան՝ որոշելով թիրախային հաճախորդներին և անհրաժեշտ ռեսուրսները, և կազմել գրագետ CV

Դասընթացներին կարող են մասնակցել Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում և Երևանում հաստատված Լեռնային Ղարաբաղի փախստականները։

  • Դասընթացի առավելագույն մասնակիցների քանակը՝ 44
  • Հայտ կարող են ներկայացնել 18 տարին լրացած անձինք
  • Լավագույն արդյունքներ ցուցաբերած 24 մասնակիցները կստանան մասնագիտական գործիքներ՝ փոքր բիզնես հիմնելու նպատակով
  • Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան վկայականներ։

Դասընթացները կմեկնարկեն հուլիսի 28-ին ՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնոմ (ՍԵՊՖԱ)` ք. Երևան, Տիգրան Մեծ 38։
* Ծրագիրը հոգում է միայն դասընթացի մասնակցության ծախսերը։


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել՝ +374 10578534 հեռախոսահամարով, կամ ուղարկել նամակ՝ [email protected] / [email protected]


Հայտերը դիտարկելուց հետո ծրագրի թիմը կապ կհաստատի միայն ընտրված մասնակիցների հետ։


Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էջի ներքևի դիմումի ձևը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը։

Տարածել`