Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Ավարտված` 13-Մայիս-2025

Այգեգործության դասընթաց Սյունիքում

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է դասընթաց «Աջակցություն այգեգործությանը» թեմայով։ Դասընթացը կիրականացվի երկու փուլով, յուրաքանչյուր փուլը 2 օրով (Դասընթացի առավելագույն տևողությունը 4 ժամ)։  Դասընթացին կարող են մասնակցել Սյունիքի մարզի բոլոր համայնքների բնակիչները։ Դասընթացին կարող են դիմել 18-65 տարեկան այն անձինք, որոնք ունեն տնամերձ այգի, զբաղվում են կամ պատրաստվում են զբաղվել այգեգործությամբ։


Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝

Փուլ 1

  • այգիների պլանավորում և տնկում,
  • մշակման առանձնահատկություններ,
  • էտի կազմակերպում,
  • ոռոգում։

Փուլ 2

  • հիվանդությունների և վնասատուների դեմ պայքար,
  • սեզոնային և եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում միջոցառումների իրականացում,
  • բերքահավաք։

Դասընթացի երկու փուլերն ամբողջությամբ ավարտած և քննությանը բարձր միավորներ ստացած մասնակիցները կստանան գյուղատնտեսական գործիքներ։


Դասընթացները կկազմակերպվեն  Գորիսում և Կապանում։


Գորիսում դասընթացի առաջին փուլը կիրականացվի մայիսի 21-22-ին, Գորիսի համայնքապետարանի շենքում։ Դասընթացի ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Կապանում դասընթացի առաջին փուլը կիրականացվի մայիսի 30-31-ին, Կապանի Մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում։ Դասընթացի ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ։


Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է մինչև ս․թ․ մայիսի 13-ը առցանց լրացնել էջի ներքևի հայտը։

Տարածել`