Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Ավարտված` 25-Նոյեմբեր-2024

Չիր-Չիր

Չիր-Չիր ծրագիրը գալիս է ՍՅՈՒՆԻՔ

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Չիր-Չիր» ծրագրի շրջանակում մեկնարկում է նոր վերապատրաստման դասընթաց «Չրերի պահպանում և վերամշակում» թեմայով, որը նախատեսված է Սյունիքի մարզի Մեղրի համայնքում չրարտադրությամբ և չրերի վերամշակմամբ զբաղվող բնակիչների համար։ Վերապատրաստման դասընթացը միտված է չրարտադրությամբ զբաղվող տնտեսություններում զարգացնել չրերի պահպանման և վերամշակման մեթոդները, որոնք կնպաստեն լրացուցիչ եկամտի աղբյուրների ստեղծմանը՝ մասնագիտական կարողությունների զարգացման և գույքի տրամադրման միջոցով։

 

Մեկօրյա դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր և կհանձնեն քննություն, որի արդյունքների հիման վրա ՄԱԶԾ-ի կողմից ամենաբարձր միավորներ ստացած անձանց կտրամադրվեն աղացներ՝ նախատեսված չրերի վերամշակման և նոր ապրանքատեսակների արտադրության համար։ Շահառուները, Ծրագրի իրականացման համար, պետք է ներդնեն սեփական արտադրության հումք։


Ծրագրին կարող են դիմել 18-65 տարեկան այն անձինք, որոնք․

  • ունեն ՀՀ քաղաքացիություն,
  • ունեն նվազագույնը 3 տարվա մշտական բնակություն նշված բնակավայրերում (յուրաքանչյուր ընտանիքից կարող է դիմել միայն մեկ անձ),
  • ունեն նվազագույնը 3 տարվա չրագործության ոլորտում աշխատանքային փորձ և արտադրում են նվազագույնը 100 կգ չիր,
  • պատրաստակամ են իրականացնել ՄԱԶԾ-ի կողմից ներկայացված պարտադիր պայմանները և պահանջները։

Ծրագրին կարող են դիմել նաև այն անձինք, որոնք հանդիսանում են 2020-2023թթ․ Լեռնային Ղարաբաղի փախստականներ, ներկայումս բնակվում են նշված մարզերում, զբաղվել և/կամ ցանկանում են զբաղվել չրերի վերամշակմամբ։


Նախագծին չեն կարող դիմել այն անձինք, որոնք նախկինում մասնակցել են «Չիր-Չիր» ծրագրին, ստացել են տակդիր ցանցեր, սակայն սահմանված կարգով չեն իրականացրել կամ մասամբ են իրականացրել Ծրագրի պահանջները։ Տեղեկացնում ենք, որ ընտանիքի անդամները չեն կարող փոխարինել հայտը ներկայացրած անձին։


Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է․

  1. Նախապես գրանցվել՝ Մեղրիի քաղաքի բնակիչները գրանցվելու համար պետք է մոտենան համայնքապետարանի ընդունարան, իսկ բնակավայրերի բնակիչները վարչական ղեկավարների նստավայր։
  2. Ձեռագիր լրացնել հայտ, որը կարող եք ներբեռնել հայտարարության ներքևում՝ սեղմելով՝ Ներբեռնել ֆայլը կոճակը։ Ինչպես նաև մոտենալ տեղի համայնքապետարան կամ վարչական ղեկավարի նստավայր և վերցնել տպագրված հայտը։
  3. Հայտին կցել պարտադիր պահանջվող փաստաթղթերը՝ անձնագրի կամ նույնականացման քարտի անձնագրային և գրանցման տվյալների էջերի պատճեններ։
  4. Բնակության վայրը և փախստականի կարգավիճակը հաստատող տեղեկանք, որը կարող եք վերցնել համայնքապետարանից կամ ձեր բնակության վարչական ղեկավարից։
  5. Դասընթացի օրը հարկավոր է դասընթացավարին նախապես տալ պահանջվող բոլոր փաստաթղթերը՝ հայտ, տեղեկանք, անձնագրի կամ նույնականացման քարտի անձնագրային և գրանցման տվյալների էջերի պատճեններ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Տեղեկացնենք նաև, որ այն անձինք, որոնք դասընթացին լիարժեք չեն մասնակցի չեն դիտարկվի Ծրագրի կողմից։


Անցկացման օր և վայր

Դասընթացն անցկացվելու է «Մեղրիի մարզամշակութային կենտրոնում» ՀՈԱԿ, Հասցե՝ Ադելյան 3, ս․թ․ նոյեմբերի 28-ին, ժամը 13։30-ից մինչև 18։30


Հարցերի դեպքում աշխատանքային օրերին կարող եք գրել «Կայուն համայնքներ» ծրագրի ֆեյսբուքյան էջին։