Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Ավարտված` 12-Փետրվար-2024

Կախասունկ

«Կախասնկի արտադրություն» տնտեսական զարգացման 
նախաձեռնությունը գալիս է ՃԱՄԲԱՐԱԿ

«Կախասնկի արտադրություն» տնտեսական զարգացման նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանի գյուղական բնակավայրերի բնակիչներին հիմնել կախասնկի արտադրություն լրացուցիչ եկամուտ ստանալու համար։ Նախաձեռնությունն իրականացվում է Միավորված ազգերի զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրի աջակցությամբ։

Ո՞վ կարող է դիմել ծրագրին

Ծրագրին կարող են դիմել 18 տարին լրացած, ՀՀ քաղաքացիություն ունեցող, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, ինչպես նաև տեղահանված* և այժմ Ճամբարակ համայնքում բնակվող անձիք։

Դասընթացում ներառված սահմանամերձ բնակավայրերի ցանկը հետևյալն է՝

  • Ճամբարակ
  • Թթուջուր
  • Ջիլ
  • Արտանիշ
  • Ծափաթաղ

*Տեղահանված անձիք կարող են լինել Ճամբարակ համայնքի ցանկացած բնակավայրից։

Ինչպե՞ս է կատարվելու ընտրությունը

Հայտը լրացնելուց հետո ընտրության նախնական փուլն անցած դիմորդները կմասնակցեն կախասնկի արտադրության դասընթացի։ Դասընթացը բարեհաջող ավարտած և համապատախան պայմաններ ունեցող մասնակիցները կստանան անհրաժեշտ սարքավորումներ և կախասնկի պարկեր՝ սեփական արտադրություն սկսելու համար։

Ինչպե՞ս հայտ ուղարկել

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://form.jotform.com/240173578665465

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ փետրվարի 12:
Հարցերի դեպքում զանգել +374 44 302042:

Տարածել`