Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Ավարտված` 26-Փետրվար-2024

Հանի-Մանի

«HONEY-MONEY» մեղվաբուծության զարգացման նախագիծը գալիս է ԱՐՄԱՎԻՐ, ԲԱՂՐԱՄՅԱՆ

Նախագծի նպատակն է աջակցել Հայաստանի գյուղական բնակավայրերում մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսություններին՝ զարգացնել կարողություններն ու բարելավել մեղվանոցային գույքը։

Ո՞վ կարող է դիմել ծրագրին

Ծրագրին կարող են դիմել 18-65 տարեկան, ՀՀ քաղաքացիություն ունեցող, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի բնակավայրերի բնակիչները, ինչպես նաև տեղահանված* և այժմ Բաղրամյան համայնքում բնակվող անձիք։ Ծրագրին կարող է դիմել յուրաքանչյուր ընտանիքից միայն մեկ անձ։

Դասընթացում ներառված սահմանամերձ բնակավայրերի ցանկը հետևյալն է՝

  • Բաղրամյան
  • Արգինա
  • Արևադաշտ
  • Արտամետ
  • Բագարան
  • Դալարիկ
  • Երվանդաշատ
  • Լեռնագոգ
  • Կողբավան
  • Հուշակերտ
  • Շենիկ
  • Վանանդ
  • Տալվորիկ
  • Քարակերտ

* Լեռնային Ղարաբաղի փախստականները և 2020թ․ տեղահանված անձինք, ովքեր մշտական բնակություն են հաստատել Բաղրամյան համայնքում։

Ինչպե՞ս է կատարվելու ընտրությունը

Հայտը լրացնելուց հետո ընտրության նախնական փուլն անցած դիմորդները կմասնակցեն երկօրյա դասընթացի։ Դասընթացը բարեհաջող ավարտած և համապատախան պայմաններ ունեցող մասնակիցները քննություն հանձնելուց հետո կստանան ППУ նյութից պատրաստված երկուական փեթակ։ Նախագծին չեն կարող դիմել նախորդ փուլով «Honey-Money» նախագծի մասնակիցները, որոնք հանդիսանում են Ծրագրի շահառու։

Ինչպե՞ս հայտ ուղարկել

Ինչպե՞ս հայտ լրացնելԴիմելու համար անհրաժեշտ է տպել հայտը՝ https://bit.ly/honeymoney2024 ձեռագիր լրացնել, կցել փաստաթղերը և ամբողջական փաթեթը դասընթացի օրը հանձնել դասընթացավարին, եթե նախապես արդեն գրանցվել եք Համայնքապետարանում կամ բնակավայրերի վարչական նստավայրերում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 26 Փետրվար 2024
Հարցերի դեպքում զանգել +374 96 439323

Տարածել`