Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Ավարտված` 05-Սեպտեմբեր-2024

Հանի-Մանի

HONEY-MONEY մեղվաբուծության զարգացման ծրագիրը գալիս է ՍՅՈՒՆԻՔԻ մարզ

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «HONEY-MONEY» ծրագիրը Սյունիքի մարզի Կապան համայնքի, Շիկահող, Սրաշեն և Ճակատեն բնակավայրերի բնակիչների համար, իրականացնում է «Մեղվաբույծների մասնագիտական զարգացում» վերապատրաստման երկօրյա դասընթաց։Դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները ստանալու են հավաստագրեր և հանձնելու են քննություն, որի արդյունքների հիման վրա ՄԱԶԾ-ի կողմից տրամադրվելու են ППУ նյութից պատրաստված երկուական փեթակ։


Ծրագրին կարող են դիմել

  • 18-65 տարեկան այն անձինք որոնք մշտական բնակվում են Շիկահող, Սրաշեն և Ճակատեն բնակավայրերում,
  • յուրաքանչյուր ընտանիքից միայն մեկ անձ,
  • ունեն համապատախան տարածք՝ մեղվաբուծական տնտեսություն վարելու համար,
  • պարտավորվում են փեթակների տրամադրման պահից պայմանագրով սահմանված ժամկետում տեղադրել մեղվաընտանիք՝ յուրաքանչյուր փեթակում 5 շրջանակ մեղվով պատված վիճակում,
  • պատրաստակամ են իրականացնել ՄԱԶԾ կողմից ներկայացված պարտադիր պայմանները՝ մեղվանոցային տնտեսությունը վարելու և բարելավելու համար։

Ծրագրին չեն կարող դիմել այն անձինք որոնք

  • նախկինում մասնակցել են «Honey-Money» ծրագրին, ստացել են փեթակ, սակայն սահմանված կարգով չեն իրականացրել կամ մասամբ են իրականացրել Ծրագրի պահանջները։

Պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկ

  1. Հայտ, որը կարող եք ներբեռնել առցանց հայտարարության ներքևում՝ սեղմելով՝ Ներբեռնել ֆայլը կոճակը։ Ինչպես նաև մոտենալ տեղի համայնքապետարան, վարչական ղեկավարի նստավայր և վերցնել տպագրված հայտը։
  2. Անձնագրի կամ նույնականացման քարտի անձնագրային և գրանցման տվյալների էջերի պատճեններ
  3. Բնակության վայրը և փախստականի կարգավիճակը հաստատող տեղեկանք

Տեղեկանքը կարող եք վերցնել Համայնքապետարանից կամ ձեր բնակության վարչական ղեկավարից։

Հայտը պետք է լրացնել ձեռագիր, կցելով՝ Ծրագրի կողմից պահանջվող փաստաթղթերը։ Ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվելու:


Մասնակցության համար հարկավոր է մինչև սթ սեպտեմբերի 5-ը

  • Նախապես գրանցվելու համար հարկավոր է դիմել ձեր բնակության վարչական ղեկավարին։
  • Ծրագրի կողմից պահանջվող փաստաթղթերի փաթեթը հարկավոր է դասընթացի առաջին օրը նախապես հանձնել դասընթացավարին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Տեղեկացնենք նաև, որ այն անձինք, որոնք 2 օրվա դասընթացին լիարժեք չեն մասնակցի չեն դիտարկվի Ծրագրի կողմից։


Անցկացման վայր

Դասընթացն անցկացվելու է Շիկահող բնակավայրի Մշակույթի տան դահլիճում ս․թ․ սեպտեմբերի 9-ին և 10-ին, ժամը 10։30-ից մինչև 16։30։


 Հարցերի դեպքում աշխատանքային օրերին կարող եք զանգահարել +374 96 439323 նշված հեռախոսահամարով, ժամը 10-ից մինչև ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում։